Մամուլ 4 տարի առաջ - 08:20 23-06-2022

ՔՊ-ում այնպես կանեն, որ միջազգային կառույցներից դեղին քարտ չստանան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որպեսզի ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար միջազգային կառույցներից դեղին քարտ չստանան, ՔՊ-ում որոշել են, որ Սահմանադրությամբ ընդդիմությանը հասանելիք պաշտոնները չեն յուրացնի, չեն խախտի Դոնթի բանաձեւը, որով սահմանված է, թե քանի հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ է հասնում իշխանությանը, քանիսը՝ ընդդիմությանը։
Օրերս ՔՊ-ում քննարկել են այդ հարցը եւ որոշել, որ Արմեն Գեւորգյանի եւ Վահե Հակոբյանի՝ հանձնաժողովների նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո նոր նախագահ չեն ընտրի։ 2 հանձնաժողովում էլ փոխնախագահները ՔՊ-ականներ են՝ նրանք կիրականացնեն նախագահի լիազորությունները։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում Արմեն Գեւորգյանի գործառույթները կփոխանցվեն Վաղարշակ Հակոբյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողովում Վահե Հակոբյանի գործառույթները՝ Բաբկեն Թունյանին։ ՔՊ-ն փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ կներկայացնի։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, կարծիքները բաժանվել են․ մի մասն ասում է՝ զրկելու հիմքեր չկան, նա հաճախել է ԱԺ, նիստեր վարել, բացի այդ՝ վտանգ չի ներկայացնում իրենց համար։
Մյուս մասը կողմ է, որ պատժեն ժամանակին ՔՊ-ից դասալքության համար։ Եվ մի խնդիր էլ կա․ Թովմասյանի տեղակալն ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է, որը վերջերս հայտնվեց սկանդալային պատմության մեջ՝ կնոջը ծեծի ենթարկելու դեպքով, կստացվի, որ բռնարարը զբաղվելու է մարդու իրավունքներով։ Հիշենք․ երբ Նաիրա Զոհրաբյանին զրկեցին նախագահի պաշտոնից, նոր նախագահ չընտրեցին, ԼՀԿ-ական փոխնախագահ Անի Սամսոնյանը փոխարինեց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան