Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 22:48 29-01-2022

Ունենք մտավախություն, որ գուցե դատավորը անաչառ չի այդ դատական գործով. Վարազդատ Հարությունյան

Դեկտեմբերի 5-ից մինչ օրս Վարդենիս խոշորացված համայնքում ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանը չի կարողանում անցնել իր պարտականությունների կատարմանը, չկա ո՛չ համայնքապետի աշխատասենյակի բանալին, ո՛չ էլ համայնքապետի կնիքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով, իսկ ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, Վարդենիսի ավագանին 27 անդամ ունի, ՔՊ-ականներն ավելի ուշ հանդես են եկել պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա դիմել են վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքները։

«Միայն կարող եմ ասել՝ քանի որ դատական ճանապարհով հարցը դեռ չի հաջողվել կարգավորել, ապա նիստը երկուշաբթի օրը՝ 11:30-ին շարունակվելու է։ Այլ բան չեմ կարող ասել, տեղս հարմար չի»։

Oragir.news-ը կապ հաստատեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. որ դատական գործընթացը հիմնական առումով չի կասեցնում ընտրված թեկնածուի լիազորությունների իրականացումը, այլ լիազորությունները խոչընդոտվում են մի խումբ անձանց ապօրինի գործողությունների պատճառով. կնիք, բանալիներ չեն տալիս, սաբոտաժ են անում, մի խոսքով՝ միայն դա է, իսկ դատական պրոցեսն ինքնին, որպես իրավաբանական հետևանք, չի կասեցվել։ Չեղարկվել են դեկտեմբերի 30-ին կայացած և 14 քվեով ընտրված համայնքապետի ընտրությունների արդյունքները։ Բովանդակային առումով կնիքն ու համայնքապետի աշխատասենյակի բանալին ընդամենը սաբոտաժի ֆորմալ արտահայտումն է, այսինքն` իրենք ասում են, որ դատական պրոցես է գնում, դա կասեցրել է լիազորությունները կամ իրավաբանական մեկնաբանումը, այսինքն` կնիքն ու բանալիները չտալով՝ իրենք ցույց են տալիս, որ համայնքապետը, երբ մտնի համայնքապետարան, ոչ մեկ իրեն չի ենթարկվելու։ Այսինքն` գործընթացը մի քիչ ավելի խորքային է այդ առումով»։

Անդրադառնալով դատական նիստին, փաստաբանն ասաց, որ նախորդ դատական նիստը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, և դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն ենք ներկայացրել, քանի որ դատավորին գործը ապօրինաբար է մակագրվել, չպետք է մակագրվեր, ու դատավորը հայցադիմումի հայտն ընդունելիս այնպիսի դատավարական կոպիտ սխալներ է թույլ տվել, որ մենք ունենք մտավախություն, որ վարույթ ընդունելիս այնպիսի դատավարական կոպիտ սխալներ է թույլ տվել, որ գուցե դատավորը անաչառ չի այդ դատական գործով, հիմա ինքը նիստն ընդմիջեց այդ օրը, ասաց՝ ժամը չորսն է, ժամը հինգին կգամ, որոշումը կհրապարակեմ՝ ինքնաբացարկ հայտնո՞ւմ եմ, թե՞ չէ, հետո հինգին եկավ ու ասաց, որ չի հասցրել, երկուշաբթի օրը կհրապարակի։ Մենք առանձին տասնհինգէջանոց միջնորդություն ենք ներկայացրել, հավանաբար հասկացավ, որ իր համար բարդ է լինելու»։

Քնարիկ Պետրոսյան