Ներքին 4 տարի առաջ - 16:39 29-01-2022

Ապահովագրական որ ընկերություններից են օգտվում պետական մարմինները

2022 թվականի առաջին ամսվա ընթացքում պետական մի շարք մարմիններ ձեռք են բերել իրենց հաշվեկշռում գտնվող մեքենաների ապահովագրության ծառայություններ:

«Արմենիա Ինշուրանսից» այս տարի դեռևս օգտվել են Հանրապետության նախագահի աշխատակազմը 748 հազար դրամի չափով, 1 տարի ժամկետով, մեկ անձից գնման կարգով ապահովագրվել է 20 մեքենա։ Ազգային ժողովը «Արմենիա Ինշուրանսից» 2 մլն 241 հազար դրամի գնում է կատարել՝ ապահովագրելով 42 մեքենա՝ կրկին մեկ անձից գնման կարգով, իսկ Լոռու մարզպետարանն էլ 136 հազար դրամի է մեքենա ապահովագրել։

«Ռոսգոստրախ Արմենիայի» ծառայություններից օգտվել են Արդարադատության նախարարությունը՝ 248 հազար դրամի չափով, Դատախազությունը՝ 2 մլն 572 հազարի չափով՝ 70 մեքենա, ՀՀ կադաստրի կոմիտեն՝ 84 հազար 400 դրամի չափով, Պետական պահպանության ծառայությունը` 4 մլն 93 հազար դրամի չափով, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ 54 հազար դրամի չափով։ «Ռոսգոստրախ Արմենիայից» բոլոր գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգով։

«Ինգոարմենիայից» օգտվել է ԱԳՆ-ն՝ ապահովագրելով 1 մեքենա՝ 82 հազար դարամով, ԿԸՀ-ն՝ 122 հազար դրամի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ 154 հազար դրամի, Վիճակագրական կոմիտեն՝ 99 հազար դրամի, Քաղաքաշինության կոմիտեն՝ 41 հազար դրամի։

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից այս տարի օգտվել են 4 պետական մարմին՝ Հեռոստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ 112 հազար դրամի չափով, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ 136 հազար դրամի չափով, Տավուշի մարզպետարանը՝ 160 հազար դրամի չափով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ 171 հազար դրամի չափով։

«Նաիրի Ինշուրանսից» պետական և ոչ մի մարմին դեռևս գնում չի կատարել, նշենք, որ մամուլի տարբեր հրապարակումների համաձայն «Նաիրի Ինշուրանսը» կապվում է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի անվան հետ, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության հիմնադիրները Հովիկ Շահինյանն ու Վահան Գաբրիելյանն են։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր