Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:34 29-01-2022

Մայրս անձնագիրս պահել էր, որպեսզի չկարողանայի գալ Հայաստան և գնալ պատերազմ

Արցախյան վերջին պատերազմի և զինվորական ծառայության ընթացքում տարբեր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդները արդեն 2 տարի է՝ իրենց առօրյան անցկացնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։

«Զինվորի տանը» սովորում են քաղաքացիական մասնագիտություն և հետագայում աշխատաշուկայում գտնում իրենց մասնագիտական որակավորումներին համապատասխան աշխատանք։ Նրանցից մեկը Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ վերականգնողական կենտրոնը իրենց համար դարձել է տուն՝ «զինվոի տուն»։

Տղաներից մեկը՝ Մեսրոպ Սարիբեկյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ պատերազմի օրերին գտնվել է Մոսկվայում։ Իմանալով պատերազմի վերսկսվելու մասին՝ որոշել է վերադառնալ Հայաստան և կամավորագրվել զինված ուժերին․ «Այդ ընթացքում ընտանիքիս անդամները՝ մասնավորապես մայրս, դեմ էր, որ մասնակից լինեի պատերազմին, անձնագիրս պահել էր, որպեսզի չկարողանայի Հայաստան գալ։ Այդ ամենը, ճիշտ է, մի փոքր դժվարացրեց մտադրություններիս իրականացումը, բայց ես հասա նպատակիս, և պատերազմի սկսվելուց մի քանի օր անց արդեն դիրքերում էի՝ հայ զինվորի կողքին»։

Մեսրոպի հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմում։ Մեսրոպը կռվել է Հադրութում, որտեղ և նոյեմբերի 4-ին ստացել է ոտքի հրազենային վիրավորում։ Այս պահին նա, թեկուզ դժվարությամբ, բայց քայլում է։ Նա չի ափսոսում իր արած քայլերի համար և փաստում է, որ եթե նորից կարիք լինի կմեկնի պատերազմ։ Բուժման ընթացքին զուգահեռ սովորում է լուսանկարչություն, որով հետագայում պատրաստվում է աշխատել։

Ամենից շատ դիտված

16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»