Ներքին 4 տարի առաջ - 22:10 28-01-2022

Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. Sputnik Արմենիա

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքերով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է եղել այդ երկրի իշխանությունների կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թ-ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։

«Տեսակցությունների շրջանակում նաև հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով հարազատների հետ կապ հաստատել»,– հայտնեց Ամատունին` մեկնաբանելով, որ խոսքը թե՛ նամակների փոխանակման, թե՛ տեսագրված ուղերձների ու նաև հեռախոսազանգերի մասին է։

Գերիների հարազատները ԿԽՄԿ–ի միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ բերել Հայաստան։

Հարցին, թե որ օրն է տեղի ունեցել հանդիպումը, ԿԽՄԿ ներկայացուցիչը չհստակեցրեց։

«Քանի որ դրանք առանձնազրույցներ են, հասկանալի է, որ խոսքը մեկ օրվա աշխատանքի մասին չէ, մի քանի օրերի ընթացքում է տեղի ունեցել։ Իսկ, քանի որ նման հանդիպումների պարբերականությունը ամսական է, մենք ուղղակի հունվար ենք նշում է` առանց օրը հստակեցնելու։ Հունվարը նշում ենք որպես հերթական ամիս, երբ մեզ հնարավորություն տրվեց հերթական հանդիպման»,- ասաց Ամատունին։

Հաջորդ նման հանդիպումը, ըստ հաստատված պարբերականության, կկայանա փետրվարի ընթացքում։

Թե ինչ հոգեբանական ու ֆիզիկական վիճակում են գտնվել Ադրբեջանում պահվող գերիները, ԿԽՄԿ–ն չի հրապարակում։ Զառա Ամատունու խոսքով` դա փակ տեղեկություն է, որը ներկայացվում ու քննարկվում է երկու երկրների իշխանությունների հետ։

Նշենք, որ 2021թ-ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա:

Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն էր արել իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից