Ներքին 4 տարի առաջ - 15:22 28-01-2022

Կոտայքի մարզում մեքենան բախվել է ծառին. կա զոհ, տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր` ժամը 11:20-ի սահմաններում, վթար է եղել Սևան-Երևան ավտոճանապարհի 49-րդ կմ–ում. կա 1 զոհ, 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքը գրում է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձնակույտի մեջ։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3–ը`տուժել։ Նրանցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Նշվում է, որ փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան