Երևան +13°
Ներքին 8 ամիս առաջ - 13:15 16-08-2023

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաղորդվում, որ նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր:

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել են Համշեն տուր ընկերության՝ Արևմտյան Հայաստանից վերադարձող խմբի 11 անդամները՝ այդ թվում նաև վարորդը և զբոսավարը, իսկ մյուսները ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։