Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:48 12-12-2022

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ՝ Հ․ Կ․-ին (ծնված 1982 թ.) և Ռ․ Գ․-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ Հ․ Կ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Ռ․ Գ․-ինը՝ ծայրահեղ ծանր․ վերջինս տեղափոխվել է Երևան։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից