copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:09 27-01-2022

ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել

Հյուսիսային Կորեան հինգշաբթի, հունվարի 27-ի գիշերը, անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։

Իր հերթին, Kyodo պարբերականը, հղում անելով Ճապոնիայի կառավարական շրջանակներում աղբյուրներին, հաղորդել է, որ ԿԺԴՀ-ի կողմից արձակված արկը, ենթադրաբար, հրթիռ է եղել։ Այն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Նշվում է, որ ներկայում Ճապոնիայի համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները այս արձակման հետ կապված տեղեկատվություն են հավաքում և վերլուծում։ Ընդգծվում է, որ այս պահին դրա հետեւանքով վնասի մասին տվյալներ չկան։