ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել Ճապոնական ծով
copy image url

ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել Ճապոնական ծով

Արտաքին 2 տարի առաջ - 10:12 05-06-2022
Հյուսիսային Կորեայի բանակը ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա անվտանգության ծառայությանը։

Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի պարեկային նավերը նախազգուշացում են ծովում գտնվող բոլոր քաղաքացիական նավերին: Բացի այդ, նավերի կապիտաններին խնդրում են հաղորդել հայտնաբերված բեկորների մասին, բայց ոչ մի դեպքում չմոտենալ դրանց։

Ավելի վաղ ԿԺԴՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերանայել այդ փորձարկումների վերաբերյալ իր դիրքորոշումը։