Արտաքին 4 տարի առաջ - 13:56 26-01-2022

Գրառումը ջնջելու պահանջով «Twitter»-ին ամենաշատ դիմած երկրներից մեկը Թուրքիան է

«Twitter»-ը 2021-ի հունվար-հունիս ամիսներին տարբեր երկրների կառավարությունների կողմից բովանդակության հեռացման հարցումների վերաբերյալ տվյալներ է հրապարակել, գրում է ermenihaber-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նշված ժամանակահատվածում օրինական հարցումների գծով դիմումների ռեկորդային աճ է գրանցվել, և որ այս պահանջով դիմած երկրների ցանկում Թուրքիան առաջին հնգյակում է տեղ զբաղեցնում:

Ըստ հիշյալ զեկույցի՝ վերջին 6 ամսում տարբեր երկրների կառավարությունների իրավական հարցումների մասով «Twitter»-ը ստացել է 43.387 օրինական հարցում՝ 196.878 հաշիվներից բովանդակությունը հեռացնելու պահանջով:

Հայտարարելով, որ ամենաշատ հարցումներ ունեցող երկրներն են Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան՝ Twitter-ը նշել է, որ հարցումների 54%-ն է միայն բավարարվել և օգտատերերից պահանջվել է հեռացնել տվյալ բովանդակությունը:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո