Ավելին 4 տարի առաջ - 21:51 25-01-2022

Իռլանդացին մահացած հորեղբորը փոստ է բերել՝ նրա թոշակը ստանալու համար

Իռլանդացի Դեկլան Հոնին ստիպված է եղել թաղել իր հորեղբայր Փիթեր Դոյլին աչքի տակ շքեղ կապտուկով։ Կապտուկը նրա աչքի տակ դրանից երեք օր առաջ էր հայտնվել, երբ հորեղբոր անշնչացած մարմինը բերել էր փոստ՝ նրա թոշակը ստանալու համար։

Նա The Daily Mail-ին պատմել է, որ իր 66-ամյա հորեղբորը ընկերոջ հետ կամրջով տանում էր դեպի Քարլոու փոստային բաժանմունք։ Տարեց տղամարդը ցանկանում էր ստանալ իր թոշակը. Հանկարծ նա թուլացել է, ոտքերը ծալվել են, բայց Դեկլանն ու նրա ընկեր Գարեթ Քոքլին չեն հասկացել, որ տղամարդը մահացել է։ Նա արդեն մի քանի անգամ կորցրել էր գիտակցությունը: Հետ չգնալու համար տղաները թոշակառուի մարմինը գրկած հասցրել են փոստ։ Հանկարծ պարզվել է․ որ նա մահացել է։ Փոստի աշխատակիցները կարծել են, թե Դեկլանն է սպանել նրան, և «այդ հիմարները» ծեծել են նրան։ Ընկերները ստիպված են եղել փախչել։

Փոստի աշխատակիցները պատմել են, որ Հոնին և նրա ընկերը հայտնվել են անցյալ ուրբաթ և պահանջել են իրենց տալ պարոն Դոյլի թոշակը։ Սակայն թոշակառուի բացակայությամբ նրա թոշակը հրաժարվել են տալ։ Որոշ ժամանակ անց ընկերները վերադարձել են տղամարդու դիակով։ Աշխատակիցները անհանգստացել են՝ տեսնելով տղամարդուն, սակայն նրա եղբոր որդին հայտարարել է, որ ամեն ինչ լավ է, բացի սրտի կաթվածից։

Դեկլան Հոնին հերքում է բոլոր մեղադրանքները և վստահ է, որ ոստիկանությունը իրեն չի կարող մեղադրել: Իրոք, իրավապահները հայտնել են, որ պարոն Դոյլի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը