Ներքին 4 տարի առաջ - 20:36 24-01-2022

Խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ չի համարում մեկնաբանելու Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու դրդապատճառների մասին Արմեն Սարգսյանի հայտարարությունը, այս մասին նա ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

«Որոշումը կայացրել է նախագահը: Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին: Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Ես փորձել եմ հասկանալ՝ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ ոչ: Դրանից հետո նա ասել է, որ կայացրել է որոշում»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև այն մասին, որ Սահմանադրության հետ կապված Հանրապետության նախագահի դիրքորոշումներն ավելի վաղ ևս հայտնի էին: «Նախորդ հարցուպատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների թեման, ես ասացի, որ իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր կամ էականորեն տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետության նախագահ, իսկ հետո ես՝ վարչապետ, Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս ամբողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով «Հետք» լրատվամիջոցի այն հրապարակմանը, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս եղել է Սենթ Քիդս և Նևիսի քաղաքացի, Փաշինյանը նշեց, որ ասուլիսից առաջ տեղեկացվել է դրա մասին, սակայն մանրամասն դեռևս չի ծանոթացել բովանդակությանը: Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ հրապարակման մասին՝ հավելելով, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով:

Փաշինյանը նշեց, որ նախագահի հրաժարականի հայտարարության մեջ կա անդրադարձ դրա դրդապատճառների մասին: «Ինքս այդ բացատրություններն ընդունում եմ որպես ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա պետք է արվեն:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը