Ներքին 4 տարի առաջ - 14:17 21-01-2022

Լոռիում 10%-ով նվազել են բնակարանային գողությունները

Լոռու մարզում բնակարանային գողության դեպքերը նվազել են, իսկ դրանց բացահայտման ցուցանիշներում որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման 143 դեպք, այսինքն` տեղի է ունեցել նվազում 14 դեպքով կամ 10 տոկոսով։ Դրական որոշակի դինամիկա է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում։ Եթե 2020թ. բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է 18.9%, ապա 2021թ.՝ 19,4%»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։

2021թ. ընթացքում Լոռու մարզի համայնքների ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է թվով 76 միջնորդագիր, վերլուծվել են տվյալ համայնքներում հանցագործության կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, տարածքները:

Արդյունքում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր 256 տեսանկարահանող սարք` Վանաձորում տեղադրվել է 97, Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47 տեսախցիկ: Հանցագործությունների բացահայտման համար կարևոր նշանակություն են ունեցել տեսագրությունները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը պատկերացում է կազմել հանցանք կատարած անձանց, նրանց երթուղիների մասին:

Նույն շրջանակներում Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին տեղադրվել է 171 կոդավորվող փական։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի