Ներքին 4 տարի առաջ - 12:53 21-01-2022

Մեզ խոստանում են խաղաղություն, բայց մինչև վերջ էլ չեն ասում խաղաղության գինը

ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Հայկական կողմը միայն կրկնում է «Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» վերացական նախադասությունը։ Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա 1 թուրքական օրակարգ և այդ օրակարգը թուրքալեզու ժողովուրդներին ցամաքային կապով իրար կապելու օրակարգն է։ Մեզ խոստանում են խաղաղություն, բայց մինչև վերջ էլ չեն ասում խաղաղության գինը։ Նրանք զրկում են հասարակությանը ընտրության հնարավորությունից, արդյոք ուզո՞ւմ են այդ խաղաղություն գնով, թե՞ ոչ։ Առանց սեփական օրենսդրությունը կարգավորելու, առանց միջազգային փորձի ուսումնասիրության, մենք խոսում ենք մեր կողմից երբեք չփակված ճանապարհների բացման մասին, և հենց այստեղ՝ Հայաստանում, հայտնվում են իշխող ուժի ներկայացուցիչներ, ովքեր իրականացնում են այս ողջ գործընթացի լոբբինգը։»,- նշեց պատգամավորը։

Այնուհետև պատգամավորը խոսքն ուղղեց Խաչատուր Սուքիասյանին․ «Ես այստեղ ուզում եմ դիմել Սուքիասյանին և հարցնել՝ Դուք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունեցել Ստամբուլում բոլոր այն հարուստների հետ, ովքեր հրաժարվում էին հավատալ, որ Թուրքիան պարզապես չի ուզում ընդունել իրենց գոյությունը։ Կարծեմ, նրանք հիմա գերեզմանոց էլ չունեն։ Պարոն Սուքիասյան, ի՞նչ անենք, ամբողջ ազգին կոչ անենք «Սիլ» ջուր խմե՞ն կամ Երևան տոնավաճառից առևտուր անեն, որպեսզի Ձեզ խնդրենք, որ Թուրքիային մեր գլխին չբերեք,- եզրափակեց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան