Մամուլ 4 տարի առաջ - 09:20 21-01-2022

ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Ըստ տարբեր որակումների՝ Բադասյանը, հրաժարվելով առավել երկարամյա, փորձառու աշխատակիցներից, կարդային ջարդ է իրականացնում ՝ աշխատանքից ազատելով, օրինակ, Մաքսային վարչության բաժնի պետ Արամ Ազարյանին, որն, ի դեպ, Արթուր Վանեցյանի մորեղբայրն է: Աշխատանքից ազատվել էր նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանն ու այլք:

«Ոչ թե կադրային ջարդ, այլ կադրային քաղաքականություն»,- պաշտոնանկություններն այսպես էր մեկնաբանել Բադասյանը՝ հավելելով, որ իր վարած քաղաքականության հիմքում մեկ սկզբունք է ընկած՝ նախապատվությունը տրվում է այնպիսի աշխատակիցներին, ովքեր իրենց գործում համապատասխան ներուժ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ՊԵԿ տարբեր վարչության ու բաժնի պետերի պաշտոնանկությունների պատճառներից է նաեւ այն, որ վերջիններիս առաջարկվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ ու պահպանել պաշտոնը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՊԵԿ նախագահ Բադասյանը ժպիտով հերքեց. «Մաքսային ու հարկային ծառայողներին դարձնել ՔՊ անդա՞մ… Ծիծաղելի է»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ