Մամուլ 4 տարի առաջ - 08:20 21-01-2022

Փաշինյանը կրկին գնաց սև-սպիտակի ճանապարհով․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Սա ամենանշանակալի հանդիպումն էր այցի գրաֆիկում, որին մասնակցելու համար որոշել էր գործուղմանը մասնակցել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Սակայն մեկնելուց առաջ՝ տեղեկանալով, որ հանդիպմանը մասնակցելու են միայն իշխանության ներկայացուցիչները՝ Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, նա չեղարկեց իր մեկնումը:

«Պատիվ ունեմ»-ից հետաքրքրվեցինք, թե ով է կազմել Փելոսիի հետ հանդիպման մասնակիցների ցանկը, եւ ինչով էր ՀՀ իշխանություններին վնասելու Վանեցյանի մասնակցությունը։ Ասացին, որ ստույգ չգիտեն, բայց վստահ են՝ գաղափարի հեղինակը Փաշինյանն է։ Այսինքն, մի կողմից ընդդիմության հետ հանդիպելու առաջարկ են անում, մյուս կողմից՝ խոչընդոտում նրանց մասնակցությանը ցանկացած միջոցառման։ Սա լավագույն առիթն էր ԱԺ ընդդիմության հետ համագործակցելու, մինչդեռ Փաշինյանը կրկին գնաց սեւ-սպիտակի ճանապարհով։»։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ