Ներքին 4 տարի առաջ - 21:34 20-01-2022

Նոր Հայաստան` նոր «բեսպրեդել». ՔՊ֊ական պատգամավորը վիրավորում ու զրպարտում է լրագրողներին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ում գրեթե բոլոր ելույթները ուղեկցվում են սկանդալներով ու վիճաբանություններով, այսօր խորհրդարանի ամբիոնից որոշեց վիրավորել լրագրողներին։ Կոնկրետ անուններ չտալով՝ նա առանձնացրեց լրագրողների որոշակի խմբի, որոնք, ըստ իրեն, սպասարկում են ընդդիմության շահերը, ու նրանց անվանեց մարմնավաճառներ, մեղադրեց պետական հեղաշրջմանն աջակցելու մեջ։

Ըստ նրա՝ լրագրողները պաշտոնյաներից մոտ քառակի անգամ ավելի աշխատավարձ են ստանում ու նրանց հաշվին մեկնում են հանգստի։ Հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող փորձը՝ ի դեմս ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի, որը սրճարանում ծեծեց լրագրողին ու շարունակում է բարձր պաշտոններ զբաղեցնել, Վահագն Ալեքսանյանն ամենայն հավանականությամբ նույնպես ջրից չոր դուրս կգա։

Ու եթե Հակոբ Արշակյանը ստիպված եղավ գոնե ներողություն խնդրել, քանի որ կար կոնկրետ տուժող, Վահագն Ալեքսանյանը կարող է խուսափել նաև դրանից, քանի որ չհնչեցրեց ոչ մի կոնկրետ լրագրողի ու լրատվամիջոցի անուն։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է