Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 19:59 20-01-2022

ԱՄՆ-ում հայտարարել են ֆրանսիական բուլդոգներ առևանգելու զանգվածային ալիքի մասին

ԱՄՆ-ում, կալիֆորնիայում տերերից գողացված ֆրանսիական բուլդոգը հայտնաբերվել է այգում զբոսնելիս ափի մյուս կողմում՝ Ֆիլադելֆիայում։ Ինչպես հայտնում է ABC News-ը, այժմ ԱՄՆ-ում այս կոնկրետ ցեղատեսակի շների առևանգման զանգվածային ալիք է։

Լրատվամիջոցները հայտնում են, որ այս երևույթը հատկապես հաճախակի է դարձել վերջին շրջանում, և այս տեսակի հանցագործությունների տասնյակ դեպքեր են արձանագրվել երկրով մեկ։

Բանն այն է, որ մեկ այդպիսի ընտանի կենդանու արժեքը կազմում է առնվազն 5000 դոլար։ Բացի այդ, Կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի միության նախագահ Քիթի Բլոքը նշել է, որ ֆրանսիական բուլդոգները փոքր են և հազիվ թե կարողանան վնասել իրենց առևանգողներին։

Միաժամանակ, այդ դրվագներից մի քանիսը կապված են բռնության հետ։ Այսպիսով, դեկտեմբերի 8-ին Հոլիվուդում երեք զինված տղամարդ ստիպել են մի կնոջ իրենց հանձնել իր ֆրանսիական բուլդոգը։ Ֆրանսիական բուլդոգներին առևանգողների զոհերի թվում եղել են հայտնի դեմքեր։ Այսպես, անցյալ տարվա փետրվարին գողացել էին ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին։