Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 19:29 20-01-2022

Թուրքիայում քաղաքացին 500 մետրանոց կամուրջ է գողացել

Թուրքիայում գողացել են մայրաքաղաք Անկարայում գտնվող հինգ հարյուր մետրանոց Գոմլեքսիզ կամուրջը։ Այս մասին հաղորդում է Haberler-ը։

Պարբերականը հայտնում է, որ 1978 թվականին հիմնանորոգված կամուրջն ապամոնտաժվել է ճանապարհաշինարարական երկու մեքենաների օգնությամբ, որից հետո մետաղը հանվել է և վաճառվել այլ վայրում։ Հստակեցվում է, որ ապամոնտաժումը տեղի է ունեցել չորս օրվա ընթացքում, և տեղի բնակիչները չեն դիմել ոստիկանություն, քանի որ կարծել են, որ կամրջի ապամոնտաժումը արտոնված է իշխանությունների կողմից՝ պետական թենդերի շրջանակներում։.

Կառույցի ապօրինի քանդումը կազմակերպած հանցագործը շուտով հայտնաբերվել է արտաքին տեսահսկման խցիկների միջոցով և ձերբակալվել։ Ենթադրաբար, երկաթի վաճառքից նրան հաջողվել է ավելի քան 37 հազար դոլար եկամուտ ստանալ։