Արտաքին 4 տարի առաջ - 14:57 19-01-2022

ԱՄՆ իշխանությունները ամերիկացիներին անվճար կբաժանեն հարյուր միլիոնավոր շնչադիմակներ՝ «օմիկրոն»-ի պատճառով

Politico պարբերականը հաղորդել է, որ հունվարի 19-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կհայտարարի երկրում N95 դասի հարյուր միլիոնավոր շնչադիմակներ ամերիկացիներին անվճար բաժանելու որոշման մասին՝ «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։

Պարբերականը նշում է, որ այս քայլը կլինի կառավարության պատասխանը ճնշումներին՝ կապված գործվածքային դիմակներից հրաժարվելու հետ՝ հօգուտ ավելի հուսալի տարբերակների։ Նախկինում բժշկական ոլորտի մասնագետները ԱՄՆ իշխանություններին խորհուրդ էին տալիս կազմակերպել շնչադիմակների բաշխում, քանի որ տեղի բնակիչների համար բավականին դժվար է գտնել էժան և արդյունավետ N95 շնչադիմակներ «օմիկրոն»-ի դեմ:

Փորձագետները հավելել են, որ այս դասի դիմակներն ու շնչադիմակները շատ ավելի լավ են կանխում վիրուսի փոքր մասնիկների մուտքը քթի խոռոչ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում