Մամուլ 10 ամիս առաջ - 08:42 23-12-2025

Միլիոններով պարգևավճար կբաժանեն ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՊՆ-ում տարեվերջյան պարգեւատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական եւ քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգեւավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։

Ըստ այդմ՝ 4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգեւավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգեւատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։

Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգեւատրվեն 62-145 հազար դրամով։ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այնքան փող կա, որ ավելցուկ է տվել` բաժանելով չի վերջանում, ուրեմն այնպես հաշվեիք, որ ռախիտի գլխի չնմանվեր՝ վերեւը՝ տռզած, ներքեւը՝ բարակ»,- դժգոհեց մեր աղբյուրը։

Բացի պարգեւավճարը, նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։ «Խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում։ Բանակի բերնից կտրում՝ իրենց գրպանն են լցնում։ Թե ինչ է կատարվում սահմանին, ինչ վիճակում են դիրքերը, իրենց հետաքրքիր չէ»։ Միլիոնների պարգեւավճարը ՊՆ-ում համարում են նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշառք։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին