Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 16:40 27-06-2025

Սերժի ու Քոչարյանի վախտ միլիոններով էին տանում, սրանք՝ միլիարդներով. լոռեցի

«Սաղ շինովի գործեր ա»,- գյուղի զրուցարանում հավաքված համագյուղացիների հետ վերջին օրերի քաղաքական անցուդարձն է քննարկում ագարակցի պապիկներից մեկը, ով ներկայանալ չի ցանկանում:

Գործարար Սամվել Կարապետյանի, հետո նաեւ Տավուշի թեմի առաջնորդի դեմ հարցուցված գործերը պապիկն անհիմն է համարում: Ձախողված է համարում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, մեղադրում իշխանություններին սեփական ժողովրդի մասին մոռանալու ու արտաքին ուժերին ծառայելու մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի