Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 20:52 17-01-2022

Երկու շների լուսանկարի տեսողական պատրանքն ապշեցրել է սոցցանցերի օգտատերերին

ԱՄՆ-ի բնակիչը լուսանկարել է իր շներին ու օպտիկական պատրանք ստեղծել, գրում է The Dodo-ն։ Նայելով նկարին՝ մարդիկ չեն հասկանում, թե ինչու է շունը երկգլխանի։

Ջո անունով տղամարդը նույն ցեղատեսակի երկու շուն ունի՝ Սքալան և Քայը: Հունվարի սկզբին ընտանի կենդանիները խաղում էին հատակին, երբ տղամարդը լուսանկարեց նրանց՝ ընկերուհուն ուղարկելու համար։ Բայց նկարին նայելով՝ տերը ծիծաղեց․ նկարում երկգլխանի շուն էր։

«Ես պարզապես նկարել եմ նրանց կատարյալ պահին»,- մեկնաբանել է ամերիկացին:

Բացի այդ, Ջոն որոշել է լուսանկարով կիսվել ցանցի օգտատերերի հետ՝ տեղադրելով այն Reddit-ում։

«Իմ շները երբեմն ընդհանուր բերան ունեն», - գրել է Ջոն:

Ամերիկացու գրառումը բուռն քննարկում է առաջացրել մեկնաբանների շրջանում։ Մարդիկ կարծում էին, որ դա ֆոտոշոփ է, IQ թեստ և տեսախաղի հրեշ: Իրավիճակը պարզաբանել է հենց ինքը՝ շների տերը։

«Պետք է լուսանկարում մեծացնել առջևի ատամները։ Դա ցույց է տալիս, որ մի ծնոտը ծածկում է մյուսը», - բացատրել է տղամարդը: