Երևան +12°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:43 16-01-2022

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա

Ավստրիան փետրվարի սկզբից կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում է սահմանում 18 տարեկանից բարձր անձանց համար:

«Կորոնավիրուսային համավարակի դեմ հաջողությամբ պայքարելու և Ավստրիայի առողջապահական համակարգը պաշտպանելու համար պատվաստումների բարձր մակարդակ է անհրաժեշտ ապահովել։ Այդ պատճառով փետրվարի սկզբից Ավստրիայում կգործի COVID-19-ի դեմ համընդհանուր պարտադիր պատվաստման պահանջ»,- հաղորդում է երկրի առողջապահության նախարարության կայքը։

Մարտի 15-ից վերահսկվելու է պարտավորության կատարումը, խախտման համար նախատեսված է մինչև 600 եվրոյի չափով տուգանք, որոշ դեպքերում առավելագույն տուգանքը կարող է կազմել մինչև 3600 եվրո։