Իսրայելում հաստատել են 5-11 տարեկան երեխաների կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։
Նշվում է, որ երկրի առողջապահության նախարարության ղեկավար Նաչման Աշը այս տարիքային խմբի պատվաստման վերաբերյալ որոշում է կայացրել COVID-19-ի դեմ պայքարի վարչության փորձագետների առաջարկությունից հետո։ Պատվաստումների մեկնարկի ամսաթիվը կորոշվի մոտ ապագայում։