Արտաքին 4 տարի առաջ - 15:55 14-01-2022

Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի պահանջվածությունն ու արդյունավետությունը. Լավրով

Ղազախստանում ստեղծված իրավիճակը լիովին ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի արդիականությունն ու արդյունավետությունը:

Այս մասին մամուլի ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակը, որով պայմանավորված Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան, դիմեց իր դաշնակիցներին, ցույց տվեց, որ վերջին տարիներին ՀԱՊԿ-ի գործադրած ջանքերը խաղաղապահ կարողություններ ձևավորելու համար շատ արդյունավետ էին ու պահանջված: Գիտեք, ինչպես ասում են, ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, բայց փառք Աստծո, գործը պատերազմի չհասավ»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ, իր կարծիքով, խաղաղապահ ուժերի ներուժն իր կենսունակությունն ապացուցեց ողջ աշխարհին։

ՀԱՊԿ hավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ hավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում էր կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ