copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:38 14-01-2022

Հունվարի 18-ին Երկրին «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդ կմոտենա. NASA

NASA-ի տվյալներով, հունվարի 18-ին Երկրին կմոտենա 7482 (1994 PC1) աստերոիդը։ Այն կթռչի մոլորակից 2 միլիոն կիլոմետրից պակաս հեռավորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

NASA-ն 7482 (1994 PC1)-ը դասակարգել է որպես պոտենցիալ վտանգավոր «Ապոլոն» դասի աստերոիդ, որի չափերը գերազանցում է մեկ կիլոմետրը: Երկնային մարմինը հայտնաբերվել է 1994 թվականին՝ աստղագետ Ռոբերտ Մակնոթի կողմից։

Տիեզերական գործակալությունը հայտնում է, որ այս աստերոիդը կդառնա ամենամեծը բոլոր մարմիններից, որոնք Երկրին կմոտենան 2022 թվականին։