Արտաքին 4 տարի առաջ - 11:54 09-08-2021

ՆԱՍԱ-ն առաքելություն է սկսելու դեպի աստերոիդ, որը կարող է միլիարդատեր դարձնել Երկրի յուրաքանչյուր բնակչին

ՆԱՍԱ-ն առաքելություն է սկսում՝ ուսումնասիրելու ավելի քան 10 հազար քվադրիլիոն դոլար արժողությամբ աստերոիդը, որը, ըստ տեղեկությունների, այնքան թանկարժեք մետաղ է պարունակում, որ այն բաժանելու դեպքում Երկրի վրա բոլորը միլիարդատեր կդառնային, հաղորդում է The Independent-ը:

Psyche 16 աստերոիդը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1852 թ. մարտին Մարսի և Յուպիտերի միջև, 124 մղոն լայնությամբ տիեզերական ժայռ է: Դեպի աստերոիդ մեկնարկը նախատեսված է 2022 թ. օգոստոսին: Տիեզերանավն աստերոիդ կհասնի չորս տարի անց՝ 2026 թ. սկզբին:

«Ի տարբերություն այլ աստերոիդների, որոնք քարքարոտ կամ սառցակալած մարմիններ են, գիտնականները կարծում են, որ 16 Psyche տիպի աստերոիդը (մետաղական) բաղկացած է հիմնականում մետաղական երկաթից և նիկելից, ինչպես Երկիրը»,- շեշտել են ՆԱՍԱ-ում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից