Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 22:44 10-01-2022

Վայրի եղջերուն կնոջ մոտ լոգարան է մտել

Ալյասկայի բնակչուհի Քրիստինա Սմիթը լոգարանում է եղել, երբ տարածք է ներխուժել մի վայրի եղջերու, գրում է Daily Mail-ը։ Կենդանին այդտեղով անցնելիս է եղել և, ըստ երևույթին, որոշել է ստուգել, ​​թե ինչ է կատարվում տանը։

Ինչպես ամերիկուհին է պատմել, եղջերուն դունչը պատուհանից ներս է մտցրել, բայց դա այնքան անսպասելի է եղել, որ Քրիստինան վախեցել է։ Կենդանին սկսել է հետաքրքրությամբ նայել շուրջը, մինչ Սմիթը հեռախոսով նկարահանում էր նրան։

«Սիրում եմ լոգասենյակում մենակ մնալ, բայց այս կամակոր եղջերուին դա չի հուզում»,- կատակել է ամերիկուհին։

Կինը պատմել է, որ իրենց տան կողքին թավ անտառ է, որտեղից երբեմն կենդանիներ են դուրս գալիս։

Ինչ վերաբերում է եղջերուին, ապա Քրիստինան նրան այլևս չի տեսել։ Տեսախցիկի առջեւ կեցվածք ընդունելուց հետո նա փախել է անհայտ ուղղությամբ։