Ուղիղ եթեր
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել
copy image url

Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել

Ներքին 3 տարի առաջ - 19:59 31-12-2021

Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մեր գործընկերներին մեր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման առիթով: Սա մեր առաջին համատեղ գործարքն է, և վստահ եմ, որ այն մեր երկարատև համագործակցության սկիզբն է: Տրամադրված միջոցները թույլ կտան ամրապնդել մեր կապիտալի դիրքը Բազել III-ի կարգավորումների շրջանակներում: Այս տարի մենք ներգրավել ենք ավելի քան 30 մլն եվրոյի ստորադաս վարկային միջոցներ` ապահովելով կապիտալի ամուր դիրք և դիվերսիֆիկացված կառուցվածք և նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր վարկային պորտֆելը` պահպանելով կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշները», — նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Շատ ուրախ ենք, որ այս գործարքով սկիզբ է դրվում Ամերիաբանկի հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք աջակցել Ամերիաբանկին Հայաստանի տեղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործում, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Որպես Հայաստանի առաջատար բանկ` Ամերիաբանկի նպատակն է ընդլայնել ագրոտնտեսության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում իր մասնաբաժինը: Ուրախ կլինենք, եթե հետագայում նման նախաձեռնություններին աջակցելու նոր հնարավորություններ ունենանք», նշել է «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի մենեջեր Ռոզա Սարկեևան:

«Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մասին

«Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը միավորում է մեծ թվով ներդրողների, որոնք ցանկանում են իրենց գումարները ծառայեցնել մնայուն, դրական փոփոխությունների իրականացմանը` համագործակցելով նույնկերպ մտածող նորարար ձեռներեցների և կայուն զարգացող ընկերությունների հետ: Այդ ճանապարհին «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը ծառայում է որպես կատալիզատոր այն ոլորտներում, որոնք առանցքային նշանակություն ունեն աշխարհն ավելի արդար, կայուն և մարդասիրական դարձնելու գործում: Ընկերությունը խորը գիտելիքներ է կուտակել` 25 տարվա ընթացքում ներդրումներ կատարելով Էներգետիկայի, կլիմայի պահպանության, ֆինանսական ներառման, սննդի կայուն արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում: Ընկերությունը նաև ներդրումներ է կատարում ցուցակված ընկերություններում, որոնք էապես նպաստում են դեպի կայուն հասարակություն անցմանը: «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունն ակտիվ և պատասխանատու ներդրող է, որը 750-ից ավել ներդրումներ է կատարել աշխարհի ավելի քան 50 երկրում: 2021 թ-ի հունիսի դրությամբ կառավարվող ակտիվներում ընկերության ներդրումները կազմել են 6.1 մլրդ եվրո: Ընկերությունը «Տրիադոս Բանկ Էն Վի»-ի դուստր ձեռնարկությունն է և ամբողջությամբ պատկանում է վերջինիս: «Տրիադոս Բանկ Էն Վի»-ն հիմնադրվել է 1980 թ-ին Նիդերլանդներում և առաջատար դիրք է գրավում կայուն բանկային գործունեության ոլորտում ողջ աշխարհում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: Այսօր Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքների համաձայն` Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Ամենից շատ դիտված

22:25 Բոլորս կարող ենք խմել «Թուրանի ջուրը». Փաշինյանը խոստանում է չխոչընդոտել «Թուրանի ճանապարհին»
22:00 Բնակարաններ, մեքենա, 39 մլն կանխիկ, 64 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը
09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
00:02 Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել․ Տեր Վրթանես Բաղալյան
22:08 ՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Բեգլարյան
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
21:13 Չարիքը պետք է հեռացվի. մեր հաղթանակը այլընտրանք չունի. «Սրբազան Պայքար»
22:17 Նա խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով, նա Եկեղեցու կողքին է. Առնո Բաբաջանյանի որդին` Սամվել Կարապետյանի մասին
22:30 Մենք կորցրել ենք Արցախը, բայց ոչ մի բան չենք գտել․ հարցում
20:34 Ողբերգական դեպք՝ Երևանում. Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին