Մամուլ 4 տարի առաջ - 09:46 30-12-2021

Քոչարյանականները տարեվերջյան հավաքույթ են արել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Պարզվում է՝ դեկտեմբերի 27-ին տարեվերջյան հավաքույթ են արել ոչ միայն իշխանականները, այլեւ նրանց ընդդիմությունը։ Սակայն, ի տարբերություն ՔՊ-ականների քեֆ-ուրախության, որը մի քանի օր է՝ քննարկում են քաղաքական շրջանակներում, քոչարյանականներն իրենց հավաքը վերածել են քաղաքական քննարկման, քանի որ այդ օրը նաեւ երկրորդ նախագահի մամուլի ասուլիսն էր, եւ թիմը հիացած էր առաջնորդի արտահայտած մտքերով։


Հավաքույթը տեղի է ունեցել Դավիթաշենում գտնվող «Փրայմ հոլ» ռեստորանի սրահներից մեկում, որը վերջին շրջանում քաղաքական էլիտայի սիրած վայրերից մեկն է դարձել։ Ներկա են եղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ դաշինքի այլ անդամներ։ Մեզ ասացին, որ «երգ, պար, ուրախություն» չի եղել։ Ի դեպ, սա այն ռեստորանն է, որտեղ միջոցառումներ է անցկացնում նաեւ իշխող ՔՊ-ն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այս համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ