Ավելին 4 տարի առաջ - 21:59 29-12-2021

Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք է ունեցել Ամենհոտեպ I փարավոնը

Կահիրեի համալսարանի գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարողացել են պարզել, թե մոտավորապես ինչ տեսք է ունեցել Ամենհոտեպ I փարավոնը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ մումիայով սարկոֆագը հայտնաբերվել էր դեռևս XIX դարում։ Նմուշն այնքան լավ էր պահպանված, որ այն չեն ցանկացել բացել։

«Վիրտուալ կերպով մումիայից հանելով դիմակն ու վիրակապերը՝ մենք մանրամասն ուսումնասիրել ենք մարմինը: Ամենհոտեպ I-ը մոտ 35 տարեկան է եղել, երբ մահացել է։ Նրա հասակը մոտ 170 սանտիմետր էր, նա թլպատված է եղել և ունեցել է լավ ատամներ»,- ասել է Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Սահար Սալիմը։

Փարավոնի մարմնի վրա հայտնաբերվել է 30 ամուլետ և ուլունքներով եզակի ոսկե գոտի։ Մասնագետները կարծում են, որ նա նման է եղել իր հորը՝ նեղ քթով ու կզակով, գանգուր մազերով և վերին ատամները մի փոքր դուրս ցցված։

Ինչպես նշել են գիտնականները, Ամենհոտեպ I-ը՝ Եգիպտոսի 18-րդ դինաստիայի երկրորդ տիրակալը, մահացել է մ.թ.ա. մոտ 1506-1504 թվականներին, սակայն նրա աճյունը վերաթաղվել է մ.թ.ա 11-րդ դարում 21-րդ դինաստիայի քահանայապետների կողմից։ Այն ժամանակ հոգևորականները հաճախ վերականգնում և թաղում էին ավելի վաղ շրջանների մումիաները, որոնք վնասված էին լինում գողերի հարձակումներից։

Փարավոնի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ