copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:53 28-12-2021

Իրաքում թուրքական ռազմաբազայի մոտ գտնվող բնակավայր է հրթիռակոծվել

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Իրաքի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի շրջակայքը հրթիռակոծվել է: Երկու հրթիռ ընկել է Ջեբրան գյուղի մոտակայքում, որը շատ մոտ է գտնվում Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաբազային:

Թուրքական և քրդական լրատվամիջոցները հաղորդում են, որ առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը:

Ըստ տեղեկությունների՝ սպանվածներ և վիրավորներ չկան:

Ձեզ գուցե հետաքրքրի