Արտաքին 4 տարի առաջ - 10:43 02-02-2022

Թուրքական օդուժը Իրաքում գնդակոծել է ՔԲԿ-ի դիրքերը

Թուրքական կործանիչները գնդակոծել են Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) դիրքերը Իրաքի հյուսիսային Էրբիլ նահանգում, կան զոհեր և վիրավորներ, հաղորդում է տեղական As-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով արաբական հանրապետության անվտանգության ծառայություններում աղբյուրին։

«Թուրքական կործանիչները ռմբակոծել են Մախմուր ճամբարի մերձակայքում գտնվող ՔԲԿ-ի օբյեկտները։ Ըստ նախնական տվյալների, զոհվել և վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ ՔԲԿ-ի հրամանատարներից մեկը»,- ասել է աղբյուրը։

Անկարան ՔԲԿ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար կետային հարվածներ են հասցնում Իրաքում գտնվող այն ​​օբյեկտներին, որտեղ այս կազմակերպությունն ունի ճամբարներ, ապաստարաններ, հրամանատարական կետեր և զենքի պահեստներ։ Նման անդրսահմանային գործողությունների համար զինվորականներին սանկցիա է տալիս խորհրդարանը։ Բաղդադն իր հերթին դատապարտում է թուրք զինվորականների գործողությունները՝ դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության խախտում։