Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 18:22 20-12-2021

Բիթքոինը խժռում է շուկան․ ինչո՞ւ են գրաֆիկական վիդեոքարտերն իրենց գնով մրցում նավթի ու ոսկու հետ

Վերջին մի քանի ամիսներին բոլոր գեյմերները, մոնտաժողներն ու անիմացիայի մասնագետները սև ու սուգն առել նստել են թախտին, սպասելով այն ավետյաց օրվան, երբ վիդեոքարտերը նորից հասանելի կդառնան հասարակ մահկանացուներին:

Լավ, ի՞նչ պատահեց: Որտե՞ղ է այն զրոյական կետը, երբ հասարակ վիդեոքարտերը շուկայում դարձան դեֆիցիտ ու դրանց գինը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով:

Նախորդ տարվա, այսինքն գրողի տարած 2020 թվականի սկզբին, շուկա դուրս եկավ Nvidia-ի ֆլագմանային գրաֆիկական վիդեոքարտը՝ Ampere-ը: Ավելի ուշ շուկա մտավ դրա մեկ այլ անալոգ՝ Big Navi-ն՝ AMD-ից:

Թե՛ մեկը, թե՛ մյուսը մինչև օրս կարողացել են ձեռք բերել միայն հատուկենտ մարդիկ: Չէ, նրանք դոլարային միլիարդատերեր չեն, պարզապես ճակատագիրը նրանց հանդեպ ավելի բարեհաճ գտնվեց, քանի որ շուկայում դրանք գտնելը պարզապես անհնար է: Դե մյուսներն էլ անթաքույց նախանձն աչքերին ստիպված բավարարվում էին շուկայում եղած ավելի էժան ու ավելի պակաս արտադրողականությամբ վիդեոքարտերով: Էլ չեմ ասում, որ վերավաճառողների մոտ հայտնված սրբազան մոդելները վաճառվում էին տասն անգամ ավելի թանկ:

Ավելին, այսօր շուկայում գրեթե հնարավոր չէ գտնել շատ ավելի հին՝ RX 6800 և RX 6800 XT մոդելները, որոնք վաճառվում են գրեթե նոր մոդելների գնով:

Խնդիրը սկզբում կապված էր Samsung-ի ու TSMC-ի հետ: Արդյունքում կորեացիներն այս կամ այն չափով հետաձգեցին 8 նանոմետրանոց տեխնոլոգիական պրոցեսը, որն ուղիղ ազդեցություն էր ունենում գրաֆիկական վիդեոքարտերի շուկայի վրա: Իսկ այ չինացիները գլխով խրված են մայնինգի գործընթացի մեջ, ու դուրս գալն այդ գործընթացից պարզապես հնարավոր չէ: Հենց այդ պատճառով AMD-ի վիդեոքարտեր շուկայում գտնելը պրակտիկորեն անհնար է, քանի որ չինացիները դրանք կամ գնում են գործարանից, կամ ամրագրում են, նույնիսկ, մինչև դրանց արտադրվելը:

Դրան գումարած, կրակի վրա յուղ են լցնում մայներները՝ կրիպտոարժույթ գեներացնողները ու նույն կրիպտոարժույթի անհավանական գները: Կրիպտոարժույթի գեներացման համար հսկայական քանակությամբ վիդեքարտեր են հարկավոր: Սկսենք ամենաէժանից: Ethereum տեսակի կրիպտոարժույթի ներկա գինը միջազգային բորսաներում կազմում է 3701.25 ԱՄՆ դոլար 1 Ethereum-ի դիմաց: Ու գեներացվում է այս կրիպտոարժույթն ավելի քան արագ ու հաջող կերպով, հատկապես նորագույն՝ Ampere վիդեոքարտերի վրա: Որոշ մայներներ պնդում են, որ նոր GeForce RTX 3080-ը այն գեներացնում է երկու ամսից էլ պակաս ժամանակում:

Դե իսկ Bitcoin-ի մասին խոսք չկա: Դեռ 2017-18 թվականներին դրա արժեքը հասավ 20 հազար դոլարի: ԶԼՄ-ները շատ ակտիվ լուսաբանեցին այդ թեման ու մայներների թիվը աճեց, վիդեոքարտերի արժեքն էլ հետը: Սակայն երբ Bitcoin-ի կուրսն ընկավ, վիդեոքարտերի գնի վրա դա չազդեց, քանի որ պահանջարկը շարունակում էր մնալ բարձր: Արդեն այս տարեսկզբին Bitcoin-ի արժեքը հատեց 40 հազար դոլարի սահմանը, դրանց հետո Իլոն Մասկը հայտարարեց, որ 1.5 միլիարդ դոլար ներդրում է կատարել Bitcoin-ի մեջ: Դրանից հետո կրիպտոարժույթի գինը հասավ 47 հազար դոլարի: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց վիդեոքարտերի որսի երկրորդ ալիքը: Մայներներն այն գնում էին հարյուրներով, հենց արտադրողից: Կան արտադրողներ, որոնց վիդեոքարտերն արդեն վաճառվել են առաջիկա երկու տարում արտադրանքի ծավալով: Bitcoin-ի գինը հատեց 50 հազար դոլարի սահմանը:

Ինչ է ստացվում: Կա վիդեոքարտերի հսկայական պահանջարկ, սակայն արտադրողները ոչ միայն չեն հասցնում այդ պահանջարկի հետևից, այլև չեն էլ կարող մոտենալ: Ու արտադրանքի ծավալները մեծացնելն էլ հարցին լուծում չեն տա, քանի որ մայներները պատրաստ են գնել այնքան, ինչքան կարտադրվի: Հենց այդ պատճառով էլ շուկայում առաջացավ դեֆիցիտ: Վիդեոքարտեր գտնելը դարձել է գրեթե անհնար, գտնելու դեպքում էլ՝ անմարդկային գներով: Այդ գները սահմանում են վերավաճառողները՝ գործարանային գինը բազմապատկելով 10-ով: Այնպես որ մնում է միայն սպասել այնքան, մինչև կրիպտոարժույթի շուկան կհանդարտվի ու փոքր ինչ կկարգավորվի, այլընտրանք պարզապես չկա: Կամ էլ կարող եք վաճառել Ձեր օրգաններից մեկը, նոր վիդեոքարտ ձեռք բերելու ակնկալիքով:

Ավելիին տեղեկանալու համար բաժանաորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
22:36 Ավելի մեծ սպառնալիք, քան պատերազմն ու ռուսական վտանգը
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
22:17 Իշխանությունը վախեցած է. մարզերից ոստիկանական խմբերի տեղափոխումը շարունակվում է
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․
21:00 Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէ․ նա կարող է շատ բան կորցնել
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ
19:00 Քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը․ ինչու է շարժումը Բագրատ Սրբազանն առաջնորդում
14:38 Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում