Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:02 18-06-2025

Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Աննա Հակոբյանը Ավստրիայում մասնակցել է աշխատաժողովի

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով՝ առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովին, որն ընթանում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

«Մասնակցեցինք «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովին։ Այս հարթակում ընդգծվեց առաջին տիկնանց և պարոնների դերը՝ որպես պետությունների փափուկ ուժի կրողներ և հասարակական դիվանագիտության կարևոր դերակատարներ։

Այսօրվա փոփոխվող աշխարհում, երբ միջազգային հարաբերություններն անկանխատեսելի են, փափուկ ուժի ավանդական գործիքները պետք է փոխարինել նորերով քայլելով զարգացող աշխարհին համընթաց և դաս քաղելով պատմության սխալներից։

Աշխատաժողովի ընթացքում ինձ մոտ հատկապես տպավորվեցին հայտնի դիվանագետ Էմիլ Բրիքսի հետևյալ մտքերը
▪︎ անհրաժեշտ է կարողանալ հստակ և արժանահավատ հաղորդակցվել և լսել դիմացինին հաշվի առնելով նրա հետաքրքրություններն ու մտահոգությունները,
▪︎ դիվանագիտությունը իրականության մասին է, ոչ թե պատրանքների,
▪︎ վերանայել ուժի ընկալումը՝ հասկանալով, որ յուրաքանչյուր հարաբերության հիմքում ուժն է,
▪︎ գիտակցել մշակութային բազմազանությունը,
▪︎ և, ի վերջո, փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի, մտածված և հեռատես գործելու մասին է։

Կրթվելը նորաձև է
Աշխատաժողովը կազմակերպվել էր The Summit of First Ladies and Gentlemen Global Platform-ի և Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայի համագործակցությամբ, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի ու Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով