Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:16 18-06-2025

Ով է Սամվել Կարապետյանը

Սամվել Սարգիսի Կարապետյանն աշխարհում ամենահայտնի հայ գործարարներից մեկն է, ով ոչ միայն խոշոր ձեռնարկատեր է, այլև հայ ժողովրդի հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունն իր գործունեությամբ բազմիցս ապացուցած բարերար։ Նա «Տաշիր» խմբի հիմնադիրն ու նախագահն է։ Հարյուրավոր ընկերություններ միավորող հսկա կորպորացիան գործում է շինարարության, էներգետիկայի, անշարժ գույքի, մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտներում։

Վաղ շրջանը և կրթությունը

Սամվել Կարապետյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 18-ին՝ Կալինինո քաղաքում (այժմ՝ Տաշիր), Լոռու մարզում։ Նրա հայրը՝ Սարգիս Կարապետյանը, աշխատել է որպես դպրոցի տնօրեն, իսկ մայրը՝ անգլերենի դասախոս։ Այդ կրթական միջավայրը ձևավորել է Սամվելի արժեքներն ու աշխարհայացքը։ Նա 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը, ձեռք բերելով ինժեների որակավորում։



Բիզնես ուղին

Կարիերան սկսել է դեռ 1986 թվականին, ղեկավարելով էմալապատված արտադրանքի գործարան Կալինինոյում։ 1989-ին հիմնել է իր առաջին կոոպերատիվը՝ «Զենիթ» անվանումով։ Իսկ արդեն 1992-ին տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ սկսել է լայնածավալ ու զարգացնել իր բիզնեսը։ 1997-ին ձեռք է բերել «Կալուգալեսգազ» ընկերությունը, ինչը դարձել է նրա ֆինանսատնտեսական կայացման նոր փուլը։

1999-ին հիմնում է «Տաշիր» շինարարաարդյունաբերական խումբը, որը վերածվում է խոշոր կորպորատիվ ցանցի՝ 200-ից ավելի ընկերություններով և շուրջ 45.000 աշխատակիցներով։ 2003-ին մուտք է գործում Մոսկվայի անշարժ գույքի շուկա, կառուցելով «ՌԻՈ» զվարճանքի կենտրոնը, որը մինչ օրս Ռուսաստանի խոշորագույններից է։ 2015 թվականին էլ ձեռք է բերում «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ դառնալով Հայաստանի էներգետիկ համակարգի առանցքային դերակատարները։



Բարեգործական և հասարակական գործունեություն

Կարապետյանը բարեգործությունը միշտ համարել է իր առաքելության մի մասը։ 2000 թվականին հիմնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը տարիներ շարունակ ֆինանսավորել է կրթական, մշակութային, բժշկական և հոգևոր ծրագրեր։ Նրա աջակցությամբ վերականգնվել կամ կառուցվել են եկեղեցիներ՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում։
• 2001-ին վերականգնեց եկեղեցի Նեդելնոյե գյուղում (Կալուգայի մարզ)։
• 2009-ին մասնակցեց Կրոնշտադտի Սուրբ Նիկողայոսի ծովային տաճարի վերակառուցմանը։
• 2013-ին Ստեփանակերտում կառուցեց ժամանակակից Հանրապետական հիվանդանոց։
• Նույն տարում 2 միլիոն դոլար հատկացրեց Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը։
• 2019-ին վերակառուցեց Էջմիածնի կաթողիկոսական նստավայրը՝ կառուցելով նաև նոր միջոցառումների սրահ և մատուռ։
• 2020-ին՝ Բեյրութի նավահանգստի աղետից հետո, հատկացրեց 200 հազար դոլար Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման համար և 10 հազարական դոլար զոհված հայերի ընտանիքներին։

Բացի այդ, նա հիմնել է «Հայաստանի ներդրողների ակումբը» (2017) և Հայ գործարարների ասոցիացիան (2019), նպաստելով հայ գործարար համայնքի համախմբմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։



Գիտական և մասնագիտական հեղինակություն

Սամվել Կարապետյանը տնտեսագիտության դոկտոր է։ 2008 թվականին պաշտպանել է գիտական դիսերտացիա՝ նվիրված խոշոր բազմաոլորտային ընկերություններում ներդրումային գործունեության կառավարմանը։ Հեղինակել է ավելի քան 30 գիտական աշխատանք։

Պարգևներ

Նրա գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում։
• 2001-ից պարգևատրվել է մի շարք պետական ու եկեղեցական շքանշաններով։
• 2011-ից ընդգրկված է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։
• 2017-ից՝ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշում։
• Հաղթել է «Տարվա մարդ», «Բիզնես Օլիմպ» և այլ բիզնես մրցանակներ։



Ընտանիք

Սամվել Կարապետյանը ամուսնացած է Էթերի Կարապետյանի հետ, ով ղեկավարում է էլիտար SPA սրահների ցանց։ Ունեն երեք երեխա՝ դուստրը Տաթևիկը և որդիները՝ Սարգիսն ու Կարենը, որոնք իրենց հոր գործը շարունակում են «Տաշիր» խմբում։ Ունեն հինգ թոռ։



Սամվել Կարապետյանի խոսքը ուղղված հայ ժողովրդին

«Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ իմ ընտանիքով, իմ երեխաներով։ Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն հստակ ճանապարհային քարտեզով, որը կվերականգնի մեր տնտեսությունը»,- ասում է նա։

Սամվել Կարապետյանը ոչ միայն բիզնեսի աշխարհում հաջողության հասած մարդ է, այլև ազգային ինքնության, հիշողության և պատասխանատվության կրող, ով իր գործերով ապացուցում է, որ կարող է միաժամանակ լինել և՛ միլիարդատեր, և՛ նվիրյալ հայրենասեր։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով