Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:30 04-04-2023

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, Սամվել Կարապետյանը բարելավել է իր դիրքերը

Միջազգային հեղինակավոր Forbes հանդեսը հայտնում է, նախորդ տարին անկումային աշխարհի 2640 միլիարդատերերից շատերի՝ այդ թվում նաև մշտապես առաջին հորիզոնականներում գտնվողների համար։ Հանդեսը հրապարակել է 2022 թվականին աշխարհի ամենահարուստ 25 մարդկանց անունները։

Հաղորդվում է, որ վերջիններիս ընդհանուր կարողությունը գնահատվում է 2.1 տրիլիոն դոլար, ինչը 2022 թվականի ցուցանիշից պակաս է 200 միլիարդ դոլարով։ Միևնույն ժամանակ նախորդ տարի ցանկում ընդգրկվել էր 2668 միլիարդատեր՝ այս տարվա 2640-ի համեմատ։

Հրապարակման համաձայն՝ ցանկն առաջին անգամ գլխավորել է LVMH-ի ղեկավար Բերնար Առնոն: Նա վաստակել է 53 միլիարդ դոլար՝ ավելի շատ, քան ցանկացած միլիարդատեր, ինչը բավական է եղել առաջին անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար: Վերջինիս կարողությունը կազմում է 211 միլիարդ դոլար դոլար:

Բացի այդ Forbes-ը տեղեկացնում է, որ 2022-ին ոչ ոք ավելի շատ կորուստներ չի կրել, քան Ջեֆ Բեզոսը։ Վերջինս տուժել է Amazon-ի արժեթղթերի շուրջ 38% անկման հետևանքով, ինչը Բեզոսի կարողությունը նվազեցրել է 57 միլիարդ դոլարով: Այժմ նրա կարողությունը կազմում է 114 միլիարդ դոլար, և նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Կորցրած ֆինանսական միջոցների ցուցանիշով Բեզոսին հաջորդում է Իլոն Մասկը: Նա աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից զրկվել է Twitter-ի գնումից հետո, որը նա մասամբ ֆինանսավորել է Tesla-ի արժեթղթերը վաճառելով։ Նշվում է, որ այս հանգամանքը վախեցրել է ներդրողներին։ Մասկը, որի կարողությունը նվազել է 39 միլիարդ դոլարով, այժմ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 180 միլիարդ դոլար:

Ցուցակի չորրորդ հորիզոնականում Լարի Էլիսոնն է 107 միլիարդ դոլարով, նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը (106 միլիարդ դոլար), Բիլ Գեյթսը (104 միլիարդ դոլար), Մայքլ Բլումբերգը (94.5 միլիարդ դոլար), Կառլոս Սլիմ Հելուն (93 միլիարդ դոլար), Մուկեշ Ամբանին (83.4 միլիարդ դոլար), Սթիվ Բալմերը (80.7 միլիարդ դոլար):

Հատկանշական է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցնում է 905-րդ հորիզոնականը։ Վերջինիս կարողությունը կազմում է 3.2 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ, չի փոխվել:

Միևնույն ժամանակ Սամվել Կարապետյանը միլիարդատերերի շարքում զբաղեցնում է 1104-րդ հորիզոնականը՝ 2.7 միլիարդ դոլար կարողությամբ: Հանդեսի տվյալներով՝ նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.1 միլիարդ դոլարով: