Ներքին 1 տարի առաջ - 15:37 19-06-2025

Երևանում մոպեդը բախվել է «Volkswagen»-ին. հնդիկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com


Երեկ՝ հունիսի 18-ին, մոպեդի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցի 8 հասցեի դիմացի ճանապարհի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Սուրեն Ա.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Փ.-ի վարած «Yamaha Jog» մակնիշի մոպեդը:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան