Ներքին 4 տարի առաջ - 13:43 18-12-2021

Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիր. Սերժ Սարգսյան

ՀՀԿ 17-րդ համագումարում ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով 2018թ. իրադարձությունների մասին՝ նախկին նախագահն ասել է.

«Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ, կամ ուժ կիրառելով, արյուն թափելով՝ մնալ իշխանության: Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումներն Արցախի հարցի ու ՀՀ ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատերացումների հետ: Մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր: Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ՝ Արցախը պահելն էր: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիր ցուցարարների նկատմամբ. ասել եմ ու կրկին կասեմ՝ հեշտ է հետհայաց մեծ-մեծ խոսելը, այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը…

Վստահեցնում եմ՝ արտաքին և ոչ մի դերակատար չի կարող քո երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունենա աջակիցներ: Ցավոք, այդպիսիք կային ու մանիպուլացված հասարակությունը հետևեց նրանց»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում