Սպորտ 4 տարի առաջ - 14:07 15-12-2021

ՄՕԿ-ը և ՕԽ կազմակերպիչները ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների 2-րդ տարբերակը

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Պեկինի оլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների երկրորդ տարբերակը։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Փոփոխվել են պատվաստումներին, ՉԺՀ մուտք գործողների մաքսային պահանջներին, ավիատոմսերի ամրագրմանը, թեստի հանձնմանը վերաբերող և այլ կետեր:

Նորացված փաստաթղթի համաձայն, պատվաստված բոլոր մարզիկները 21-օրյա կարանտին չեն անցնի։

ՄՕԿ-ը և Կազմկոմիտեն կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար սերտորեն համագործակցել են համաշխարհային առողջապահական ոլորտի առաջատար փորձագետների հետ:

Անվտանգ միջավայրի ստեղծումը թույլ կտա մարզիկներին ամբողջությամբ կենտրոնանալ Ձմեռային օլիմպիական խաղերի վրա:

Ձեռնարկի երկրորդ հրատարակությունը կազմելիս հաշվի են առնվել ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի, միջազգային մարզական ֆեդերացիաների և այլ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները:

Ներկայացված միջոցառումները ձևակերպված են կորոնավիրուսի վերաբերյալ վերջին գիտական հետազոտությունների, փորձագետների կարծիքների և միջազգային մրցույթների կազմակերպիչների փորձի համաձայն:

Կազմկոմիտեն վստահ է, որ նշած կանոններով հնարավոր է նվազեցնել վարակվելու ռիսկը, ապահովել մասնակիցների անվտանգությունը, պաշտպանել տեղի բնակչության առողջությունը։

Հույս է հայտնվում, որ բոլորը խստորեն կհետևեն կանոններին, որպեսզի աշխարհը կարողանա վայելել ձմեռային մարզահանդեսի հմայքը:

ՄՕԿ-ը և Կազմկոմիտեն կշարունակեն ձեռնարկների վերաբերյալ ճեպազրույցները: Դա պայմանավորված է աշխարհում անընդհատ փոփոխվող համաճարակաբանական իրավիճակով, ուստի կողմերը չեն բացառել նոր հակաքայլերի ներդրման հնարավորությունը՝ մինչև 2022թ. խաղերի բացման արարողությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ