Արտաքին 1 ժամ առաջ - 14:14 24-10-2026

Հռոմում անվտանգության միջոցառումները խստացվում են ցույցերի պատճառով

Հռոմում ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվում կարգուկանոնն ապահովելու համար՝ ի պատասխան ցույցերի մասին հայտարարության:

Il Messaggero թերթի տվյալներով՝ կենտրոնական շրջանները վերահսկելու համար տեղակայվել է ավելի քան 1500 իրավապահ, իսկ օդային հսկողության համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր:

Քաղաքում նախատեսվում է անցկացնել չորս բողոքի ակցիա։ Ցույցերը կանցկացվեն տարբեր վայրերում, որոնց մասին կհայտարարվի վերջին րոպեին։