Արմեն Սարգսյանն ընդունել է Պաղեստինից ժամանած պատվիրակությանը

Ներքին 3 տարի առաջ - 16:03 13-12-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մշակութային, միջկրոնական հարաբերությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին: