Ներքին 4 տարի առաջ - 13:42 13-12-2021

«3+3»-ը պետք է դրական միտում մտցնի տարածաշրջանի երկրների հարաբերություններում. ՌԴ դեսպան

«3+3» ձևաչափը պետք է դրական միտում ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում, Երևանում «Նոր սերունդ» ծրագրի սաների հետ հոբելյանական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված «3+3» հարթակի առաջին նիստն անցկացվել է Մոսկվայում դեկտեմբերի 10-ին։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։

ՌԴ դիվանագետը կարծում է, որ ԱԳՆ-ի հայտարարությունը բավական հասկանալի արտացոլում է Ռուսաստանի վերաբերմունքը տարածաշրջանային այդ ձևաչափի նկատմամբ որպես բոլոր երկրներին հուզող հարցերի քննարկման հնարավորություն։

«Այս ձևաչափի արժեքը երկխոսության հնարավորություն տալու մեջ է, այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այսինքն` ձևաչափը պետք է դրական միտում մտցնի այդ երկրների փոխհարաբերություններում»,- նշել է դեսպանը և հավելել, որ այս ձևաչափը նաև լրացուցիչ ուղղություն և հարթակ է հայ-ռուսական համագործակցության համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող հարցերի վրա։ Այդ թվում` վստահության բարձրացման միջոցների, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման վրա։ 5 երկրների ներկայացուցիչներ շահագրգռվածություն են հայտնել հարթակին աշխատանքներին Վրաստանի միանալու առնչությամբ` նշելով, որ նրանց համար «դուռը» շարունակում է բաց մնալ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը