copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:42 13-12-2021

Կայացավ «Ազգային ինքնություն և ընտրանի» գիտաժողովի երկրորդ մասը

«Ազգային ինքնություն և ընտրանի» երկրորդ համաժողովը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Արցախում՝ Գանձասարի Մատենադարանում։ Համաժողովի հիմնական նպատակը ազգային, մշակութային, կրթական էլիտային մեկ ազգային գաղափարի շուրջ միավորելն է։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ և Արցախի քաղաքական, կրթական, գիտական, մշակութային գործիչներ։ Միջոցառման կազմակերպիչը «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն էր։

Ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը։

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովրդագրության ներկա խնդիրները և հիմնական միտումները» թեմայով բանախոսեց ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը։ Համաշխարհային միտումներին զուգահեռ ներկայացվեց Հայաստանի ու Արցախի ծնելության իրավիճակը անկախացումից և 44-օրյա պատերազմից հետո։ «Արցախում ծնելությունն ավելի բարձր է 20 տոկոսով, քան ՀՀ-ում։ Վերջին մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը նվազել է, քանի որ պատերազմի հետևանքով մարդիկ բնակվելու տեղի խնդիր ունեն։ Ինչքան էլ ծնելության մակարդակը բարձրանա, չի կարող հասնել չորս միլիոնի։ Ինչքան էլ մերօրյա իշխանությունները խոսեն մեծ թվերի մասին, միևնույն է, դա իրականություն չի դառնա։ Իսկ երեխա ունենալու ցանկությունը միայն փողով չի չափվում»։

«Ադրբեջանի ժողովրդագրական քաղաքականությունը Արցախում խորհրդային շրջանում. քաղված դասերը» թեմայով բանախոսն էր ազգագրագետ, ԱրՊՀ ավագ դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա համառոտ ներկայացրեց Խորհրդային Ադրբեջանի ժողովրդագրությունը՝ ընդգծելով ԼՂԻՄ-ում և ամբողջ Ադրբեջանում տեղի ունեցած ժողովրդագրական տրանսֆորմացիան, ըստ որի՝ հայկական բնակչությունը շարունակում էր նվազել ու վերափոխվել։

Հաջորդ բանախոսը ևս անդրադարձավ Արցախի ժողովրդագրությանը՝ այն կապելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քաղաքականության հետ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը ներկայացրեց, թե ինչ նշանակություն է ունեցել եկեղեցին ընդհանրապես արցախահայության և մասնավորապես ժողովրդագրական պատկերի համար։

«Ժողովրդագրական իրավիճակն Ադրբեջանում. ադրբեջանական քարոզչատեխնիկայի ժողովրդագրական բաղադրիչը» թեմայով բանախոսեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, ով անդրադարձավ մասնավորապես էթնիկական կառուցվածքի խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանից և Արցախից եկած տեղեկատվական հոսքը շատ ծավալուն է։ Իրական թվերը, որոնք հրապարակում են ադրբեջանական աղբյուրները, բնականաբար, միանշանակ չեն։

«Արցախի ժողովրդագրական մարտահրավերները պաշտպանական հնարավորությունների համատեքստում» թեմայով բանախոսեց ԵՊՀ դասախոս, սոցոլոգիական գիտությունների թեկնածու Արմեն Խաչիկյանը։ Նրա համոզմամբ, ուժեղ դեմոգրաֆիա ունենալու համար պետք է ունենալ ուժեղ ազգային անվտանգություն։ «Ուզում եմ նշել, որ նոյեմբերի 9-ից հետո մինչև 2025 թվականը դեպի Արցախ զորակոչ չի լինելու։ Այս տարածաշրջանում ևս չորս տարի ռուս խաղաղապահներն են լինելու, որի հետ պետք է համակերպվենք։ Այդ իսկ պատճառով պետք է վերամիավորենք մեր ուժերն ու բանակը»։

Իսկ վերջում, «Եկեղեցու բացառիկ դերը որդեծնության և ընտանիքի պահպանության աստվածադիր առաքելության և խրախուսման գործում» թեմայով տեսակապով բանախոսեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ԱՄՆ արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը, ով ասաց, որ եկեղեցին մտահոգ է ընտանիքում առկա բոլոր խնդիրներով, իսկ ազգաբնակչության խնդիրները լիարժեք լուծելու համար պետք է իրականացնել մի շարք կարևոր նախաձեռնություններ։

Համաժողովի եզրափակիչ փուլում բանախոսներն ու մասնակիցները, բաժանվելով չորս աշխատանքային խմբերի, քննարկեցին հնչած տեսակետներն ու վիճակագրական տվյալները՝ ընդհանուր եզրակացություն ստեղծելու համար, որը ներկայացվեց խմբերի պատասխանատուների՝ Դավիթ Սարգսյանի, Թևան Պողոսյանի, Սարգիս Մելքոնյանի և Հովհաննես Գրիգորյանի միջոցով։

Համաժողովի եզրափակիչ ելույթներով հանդես եկան քաղաքագետ Թևան Պողոսյանը, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և ծրագրի կազմակերպիչ Մենուա Սողոմոնյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները