Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:09 10-12-2021

Սահմանազատմանը, սահմանագծմանը դեմ չենք, բայց դրա համար պետք է պայմաններ լինեն. Սեյրան Օհանյան

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խաղաղությանը, սահմանազատմանը, սահմանագծմանը դեմ չէ, սակայն դրա համար համապատասխան պայմանների կարիք է տեսնում՝ շեշտելով, որ հիմա Ադրբեջանի սադրանքները խարխլում են խաղաղության վիճակը:

Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագիծը:

Խմբակցությունը մեկ անգամ արդեն առաջարկել էր այդ հայտարարության նախագիծը, հիմա արտահերթ ընթացակարգով նույն հայտարարությունը ներառել է նիստի օրակարգ:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Հաշվի առնելով այն, որ այս հարցը նիստերի օրակարգ չմտավ, մենք առաջարկում ենք արտահերթ նիստ անցկացնել դեկտեմբերի 15-ին»:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, դեռ ավելին՝ ՀՀ սահմաններում սադրանքներ է իրականացնում: «Եվ այդ սադրանքները խարխլում են այն խաղաղության վիճակը, որի մասին մենք մտածել էինք: Եվ այս պայմաններում այսպես հապճեպ, արագ սահմանազատման, սահմանագծման գնալը և Արցախի ճակատագիրը հարվածի տակ դնելը անընդունելի ենք համարում: Մենք խաղաղությանը, սահմանագծմանը, սահմանազատմանը դեմ չենք, բայց դրա համար պայմաններ պետք է լինեն»,-ասաց Օհանյանը:

Հայտարարությամբ խմբակցությունը դատապարտել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունները, իրենց պարտավորությունները չկատարելը: Հայտարարությամբ նշվում է, որ ստեղծված իրավիճակում ԱԺ-ն, որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող, պահանջում է, որ արտահերթ նիստ անցկացվի, գործադիրը գա ԱԺ, ներկայացնի իրավիճակը և հաշվետվությունը: Հայտարարությունում շեշտվում է, որ ոչ ոք չի կարող բանավոր և գրավոր ներկայանել այնպիսի համաձայնություններ, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրությունը: Օհանյանը չի համարում, թե այդ ձևակերպումն անվստահություն հայտնել է կառավարությանը, այլ պարզապես ԱԺ-ում կառավարության հաշվետվության կոչ:

«Մենք պահանջում ենք, որ արագ տեմպերով քայլեր իրականացվեն՝ բանակի վերականգնման, անվտանգության համակարգի արագ ձևավորման, սահմաններում պաշտպանության իրականացման ուղղությամբ, նաև հստակեցնել, կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները»,- ասաց Օհանյանը:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր