Ուղիղ եթեր
ԱՄՆ-ում նկարագրել են «օմիկրոն»-ով վարակվածների վիճակը
copy image url

ԱՄՆ-ում նկարագրել են «օմիկրոն»-ով վարակվածների վիճակը

Արտաքին 3 տարի առաջ - 11:47 09-12-2021

ԱՄՆ-ում «օմիկրոն» շտամով պայմանավորված COVID-19-ի գրեթե բոլոր դեպքերը թեթև ընթացք ունեն: Այս մասին AR-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին։

Կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման 43 դեպք է գրանցվել երկրի 19 նահանգներում։ Հիվանդների մեծ մասը երիտասարդներ են։ Նրանց ավելի քան երեք քառորդն ամբողջությամբ պատվաստված է COVID-19-ի դեմ, իսկ մեկ երրորդը նաև խթանող ներարկում է ստացել։

Նրա խոսքով, «օմիկրոն»-ով վարակվածների մեծ մասը հիվանդությունը թեթև է տանում, առավել հաճախ այնպիսի ախտանիշներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են հազը, քթի փակվածությունը և հոգնածությունը։

Վալենսկին նշել է, որ հիվանդներից միայն մեկն է հոսպիտալացվել և մահվան դեպքեր չեն գրանցվել։

Միևնույն ժամանակ, Վալենսկին նշել է, որ այս շտամի վերաբերյալ տվյալները շատ սահմանափակ են, և CDC-ն շարունակում է ուսումնասիրել, թե այն ինչ վտանգ կարող է ներկայացնել երկրի համար:

ԱՄՆ-ում անցած շաբաթ գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի գրեթե 1%-ի հարուցիչը եղել է «օմիկրոն» շտամը, իսկ ավելի քան 99%-ինը՝ «դելտան»: