Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը, ինչպես և գրեթե բոլոր շաբաթ-կիրակի օրերին, այս անգամ էլ գնացել է Սևանի կառավարական ամառանոց՝ հանգստանալու։ Դե պարզ է՝ այնտեղ օդն ավելի մաքուր է, և պետական հոգսերով ծանրաբեռված, օրը 24 ժամ աշխատող Փաշինյանների ընտանիքին Սևանում հանգստանալը, անխոս, ավելի հաճելի ու պատշաճ կլինի։ Աննա Հակոբյանն էլ այնքան է հարմարվել միջավայրին, որ նույնիսկ Սևանի փրփրելն է նկատում։
Հակոբյանը նույնիսկ Սևանից հորդող հույզերն է զգացել, սակայն ի տարբերություն ամուսնու, բառերով նկարագրել չի կարողացել։ Այ Նիկոլ Փաշինյանը եթե լիներ, ոչ միայն բառերով կնկարագրեր, այլև հերթական բանաստեղծությունը կերկներ։
Տիկին Աննան տեսանյութ է տեղադրել ու կից գրել․ «Արդեն մի քանի ժամ է՝ Սեւանն այսպես փրփրած է։ Ափսոս, նրանից հորդող հույզերը բառերով չեմ կարող նկարագրել»։