Ներքին 4 տարի առաջ - 11:27 08-12-2021

Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

«Ցանկացած իշխանության գործառույթն է պաշտպանել պետությունը և քաղաքացիների իրավունքները. եթե ոչ մեկն ես կարողանում անել, ոչ էլ մյուսը՝ լուռ պիտի հեռանաս»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամինդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ: Նույն բանն է, որ շանտաժ անեն և գույքդ պահանջեն՝ ընտանիքիդ անդամներին գերեվարելով, իսկ դու կանգնես ասես՝ իրանք իմ համար չկան: Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած...

Հ.Գ Եթե երկրի ղեկավարը իրեն պաշտպանող զինվորի մասին խոսա պլյուս մինուսով,մի տգետ նախարար էլ ասի մեռել են, Ազգային ժողովի խոսնակա ինչա ասի գերին իր համար չկա, ժողովուրդ, էլ ով էս պետության կառավարիչների խոսքը հաշվի կառնի»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ